|
|
|
Մեր Մասին
Ընկերությունը հիմնադրվել է 2006թ. փետրվարի 14-ին: Առաջին տարիներին Ընկերությունը մատուցել է հաշվապահական հաշվառման վարման ծառայություններ, հարկային և հաշվապահական խորհրդատվություն, տնտեսական խորհրդատվություն, գործարար ծրագրերի մշակում և տնտեսական ոլորտի այլ ծառայություններ: Ապահովելով կատարած աշխատանքների բարձր որակ և առաջնորդվելով ընտրված վարքագծի կանոններով և քաղաքականությամբ Ընկերությունը աշխատանքի ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ և այդ ոլորտում բարձր վարկանիշ: Տարիների ընթացքում ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ Ընկերությունը 2009թ. հունիսի 23-ին բավարարելով աուդիտորական ծառայությունների մատուցման պահանջները ստացավ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման լիցենզիա:
ԼԻՑԵՆԶԻԱ N ԱԾ 064
Շարունակելով ընդլայնել գործունեությունը Ընկերությունը 2009թ. նոյեմբերի 16-ին բավարարելով անշարժ գույքի գնահատման անցկացման պահանջները ստացավ ՀՀ Կառավարությանը առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի գնահատման լիցենզիա:
ԼԻՑԵՆԶԻԱ N Ա.Գ. 0857
Նեկայումս Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ:Ընկերությունը մատուցում է տնտեսական ոլորտի բազմաթիվ ծառայություններ երաշխավորելով մատուցած ծառայությունների բարձր որակ և համատասխանություն ՀՀ Օրենսդրական պահանջներին: Ընկերության մատուցվող ծառայություններին, գործընկերների ցանկին, լիցենզիաներին և աշխատակիցների որակավորումներին կարող եք ծանոթանալ մեր կայքի էջերում:
|
|